«Սևազգեստ մարդիկ» ֆիլմի նոր մասում կին հերոսուհի կհայտնվի
«Սևազգեստ մարդիկ» (Man in Black) ֆիլմի չորրորդ մասի գլխավոր հերոսներից մեկը կին կլինի: Корреспондент-ի փոխանցմամբ` BBC հեռուստաալիքին այս մասին հայտնել է նախագծի պրոդյուսեր Լորի Մաքդոնալդը:
Վերջինս միաժամանակ նշել է, որ Ուիլ Սմիթի վերադարձը 4-րդ մասում չի բացառվում, սակայն ներկա պահին հաստատ չէ: «Մենք հիանալի սևազգեստ կին կունենանք», - ասել է պրոդյուսերը:
Sony Picture-ի կողմից ֆիլմի նոր մասի նկարահանումների մասին առաջին անգամ խոսվել է 2015-ի սեպտեմբերին: Այն ժամանակ նշվել էր նոր եռերգության մասին:
Նկարահանումների սկիզբն ու պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չեն:










