Պուտինի նստավայրում անվտանգության միջոցներն ուժեղացվել են՝ տեղեկատվության արտահոսք թույլ չտալու համար. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայր «Նովո-Օգարյովոյում» անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են՝ տեղեկատվության արտահոսքը կանխելու նպատակով, գրում է gazeta.ru-ն:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միջոցները ձեռնարկվում են գաղտնիության ռեժիմի ապահովման, տեղեկատվության անցանկալի արտահոսքերը կանխելու համար»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ «այդ առումով միջոցներն իսկապես ուժեղացված են»։











