Պուտինին զեկուցվել է, որ Էրդողանը ցանկանում է նոյեմբերի 30-ին հանդիպել իր հետ

15:27 • 27.11.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոյեմբերի 30-ին հանդիպում ունենալու առաջարկի մասին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է gazeta.ru-ն։

 

«Նախագահին զեկուցվել է այդ առաջարկի մասին»,- ասել է նա՝ պատասխանելով հանդիպման մասին հարցին։

 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել էր, որ առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպել Փարիզում նոյեմբերի 30-ին։ Թուրքիայի ղեկավարը հստակեցրել էր, որ դեռ պատասխան չի ստացել։

Պուտինին զեկուցվել է, որ Էրդողանը ցանկանում է նոյեմբերի 30-ին հանդիպել իր հետ