Սաուդյան Արաբիան ահաբեկչության կասկածանքով 50 մարդու կգլխատի. The Independent
Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատրաստվում են ահաբեկչության համար կասկածվող մոտ 50 մարդու գլխատել, որոնցից երեքն անչափահաաս են, գրում է The Independent-ը։
Այս տարի երկրում արդեն իրականացվել է մոտ 150 մահապատիժ, բայց սա կլինի առաջին դեպքը, երբ քաղաքացիներին մահվան են դատապարտել ահաբեկիչների հետ կապերի համար։
Նշվում է, որ դատապարտվածներից յոթը շիա են: Սաուդյան շիաները վաղուց արդեն բողոքում են սուննի կառավարության կողմից խտրականության և դաժան վերաբերմունքի դեմ։
Ձերբակալված շիաների մայրերը պնդում են, որ նրանց որդիները կալանքի տակ գտնվելու ժամանակ խոշտանգումների են ենթարկվել։










