Ռուսաստանում առաջարկել են դադարեցնել թուրքական սերիալների ցուցադրումը
Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորներն առաջարկել են դադարեցնել թուրքական սերիալների հեռարձակումը ռուսաստանյան հեռուստատեսությամբ:
«Գազետա»-ն հայտնում է, որ համապատասխան հայտարարություն է արել Քաղդումայի մշակույթի ու զանգվածային հեռահաղորդակցության հարցերով հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովը: Պաշտոնյան նշել է, որ առհասարակ լավ թուրքական սերիալներ իրեն հայտնի չեն, իսկ թուրքերը ռուսներին շատ անհեթեթություններ են ցույց տալիս:
Օդանավի խոցման ֆոնին ռուս-թուրքական սրացումը շարունակում է իր ազդեցությունն ունենալ ինչպես Մոսկվայի ու Անկարայի ռազմական, տնտեսական, այնպես էլ մշակութային կապերի վրա:










