Թուրքիայում ձերբակալել են ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին հայտնած լրագրողներին
Թուրքիայում ձերբակալել են «Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և այդ նույն թերթի թղթակից Էրդեմ Գյուլին՝ Անկարայի կողմից «Իսլամական պետության» ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին նյութի համար, գրում է Комсомольская правда-ն:
Լրագրողներին մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու և լրտեսության համար, հայտնում է Dogan գործակալությունը:
2015թ. հունիսին թերթը գրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել թերթի գլխավոր խմբագրին՝ Թուրքիայում հայտնի լրագրող Ջան Դյունդարին: Պատճառը եղել են ազգային հետախուզական ծառայության բեռնատարների զննման մասին նյութերը, որոնք, հնարավոր է, զենք են տեղափոխել Սիրիա:
Նախագահը վստահեցրել է, որ հոդվածները չեն համապատասխանում իրականությանը։










