Viber-ի աշխատանքը վերականգնվել է
Viber հայտնի մեսենջերի աշխատանքը վերականգնվել է։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Viber հայտնի մեսենջերի աշխատանքում մասշտաբային խափանում է տեղի ունեցել, գրում է rg.ru-ն։
Twitter-ում և այլ սոցիալական ցանցերում ծառայության անաշխատունակության մասին հաղորդագրություններ են հայտնվել տարբեր լեզուներով: Օգտատերերի համաձայն՝ բջջային սարքերը միացել են ցանցին, սակայն հաղորդագրություններ չեն ուղարկվել ու չեն ստացվել։










