Ամերիկյան դրոշով ծածկված ամերիկացին Երախտագիտության օրը մտել է Սպիտակ տան տարածք և ձեռքերը վեր պարզել (լուսանկարներ, տեսանյութ)
Կոնեկտիկուտից Ջոզեֆ Կապուտոն Երախտագիտության օրն ամերիկյան դրոշը վրան Սպիտակ տան տարածք է մտել՝ ցատկելով դարպասից, գրում է Daily Mail-ը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա ընտանիքը, ովքեր այդ ժամանակ նշելիս են եղել Երախտագիտության օրն ավանդական հնդկահավով սեղանի շուրջ, ստիպված են եղել դադարեցնել այն և մեկուսանալ, մինչ անվտանգության աշխատակիցները վերականգնել են տարածքի հսկողությունը։
Դարպասից ցատկելուց հետո Կապուտոն, որի բերանում թղթապանակ է եղել, բարձրացրել է ձեռքերը և անմիջապես ձերբակալվել գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից։
Հայտնի չէ, թե ինչ թղթեր են դրանք եղել, բայց ելնելով նրա առցանց քաղաքական ակտիվությունից՝ դա կարող էր նամակ լինել ԱՄՆ նախագահ Օբամայի համար։
















