Գյումրիում շարունակվում են երկրաշարժի մասին ռուսական ֆիլմի նկարահանումները. նոր լուսանկարներ` նկարահանման հրապարակից

21:28 • 28.11.15

Ինչպես հայտնել էին, Գյումրիում սկսվել են և շարունակվում են Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմի նկարահանումները:

 

Գյումրի է եկել նաև ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը, ով նոր լուսանկարներ է տարածել նկարահանման հրապարակից:

 

Հայտնի պրոդյուսերն ընդգծել է Գյումրու կոլորիտն ու «ֆայտոնները», նշել, որ իրենց ֆիլմը այնուամենայնիվ հույսի մասին է:

 

Ֆիլմի անձնակազմը նշում է, որ նկարահանման համար եղանակային պայմանները բարենպաստ են: Ընդհանուր առմամբ Գյումրիում նախատեսված է 21 նկարահանման օր:

 

Հայ - ռուսաստանյան արտադրության «Երկրաշարժը» ֆիլմում ներգրավված են ինչպես ռուսաստանցի, այնպես էլ հայաստանցի անվանի դերասաններ, ինչպիսիք են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Արտյոմ Բիստրովը:

 

Իսկ այ հայ դերակատարների քասթինգը տևել է կես տարի: Հայտնի է, որ ֆիլմում հանդես են գալիս Միքայել Պողոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Վիկտոր Ստեփանյանը, Հրանտ Թոխատյանը, Տաթևիկ Հովակիմյանը:

 

Հայտնի է նաև, որ ֆիլմում 100.000 դոլար է հատկացրել Հայաստանի մշակույթի նախարարությունը, Կինոյի ֆոնդը:

 

Ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը հույս է հայտնել թե փառատոնային, թե դրամարկղային հաջողություն գրանցել: Նա նաև մտադրություն է հայտնել Հայաստանի կողմից ֆիլմը «Օսկարի» ներկայացնել:

 

Գյումրիում շարունակվում են երկրաշարժի մասին ռուսական ֆիլմի նկարահանումները. նոր լուսանկարներ` նկարահանման հրապարակից