Թուրքիայում համերգներից հրաժարվելը չի ազդի ռուս արտիստների աշխատանքի վրա

10:55 • 28.11.15

Թուրքիայում շրջագայություններից հրաժարվելը չի անդրադառնա ռուս արտիստների մեծամասնության գործունեության վրա, քանի որ նրանք գրեթե ելույթ չեն ունենում այնտեղ, նշել են պրոդյուսերական կենտրոնների տնօրենները, գրում է РИА Новости-ն:

 

Իգոր Մատվիենկոյի կենտրոնի գլխավոր պրոդյուսեր Անդրեյ Լուկինովը նշել է, որ արտիստներից ոմանք ելույթ են ունենում Թուրքիայում, սակայն ելույթների մեծ մասն այդ երկրի հետ ոչ մի կերպ կապված չէ:

 

Թուրքիա չեն մեկնում նաև հումորիստները: Comedy Club Production-ի գլխավոր պրոդյուսերի խորհրդական Ալեքսեյ Նովացկին հայտնել է, որ իրենք Թուրքիայում ի սկզբանե փառատոներ չեն ունեցել, դա իրենց շրջանը չէ: Նա հայտնել է, որ վերջերս արտիստներին առաջարկվել է ոչ մեծ փառատոն անցկացնել Թուրքիայում։

 

«Պետք է հանդիպում կայանար նախաձեռնողների հետ, սակայն այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ, մենք այն չեղարկեցինք»,- նշել է զրուցակիցը։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը կործանել էր ռուսական Սու-24 ինքնաթիռը, ինչը սրել է երկու երկրների հարաբերությունները։

Թուրքիայում համերգներից հրաժարվելը չի ազդի ռուս արտիստների աշխատանքի վրա