Ադելի նոր ալբոմը վաճառքի ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում

11:07 • 29.11.15

Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելի նոր «25» ալբոմը վաճառքի շաբաթական ռեկորդ է սահմանել Միացյալ Նահանգներում:


Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, ԱՄՆ-ում վաճառքի հանվելուց առաջին շաբաթվա ընթացքում ալբոմից վաճառվել է 3.38 մլն օրինակ:


Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալները ներկայացրել է Nielsen Music ընկերությունը, որը 1991թ. ի վեր զբաղվում է ԱՄՆ-ի երաժշտական շուկայում վաճառքի ցուցանիշների ուսումնասիրությամբ:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ներկայացված «25» ալբոմը ներառում է 11 երգ:

 

Ադելի նոր ալբոմը վաճառքի ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում