Հրապարակվել է Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ «Ողջ մնացածը» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)
20th Century Fox կինոընկերությունը ևս մեկ թրեյլեր է ներկայացրել մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմի պրեմիերային ընդառաջ, գրում է buro247.ru-ն:
Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Լեոնարդո Դի Կապրիոյի մարմնավորած գլխավոր հերոսը ներկայացնում է մի մարդու պատմություն, որն անցել է դավաճանության միջով, սակայն ոգու հզոր կամք է դրսևորել:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա դեկտեմբերի 25-ին:










