«Քաղցած խաղեր» ֆիլմը պահպանել է առաջատար դիրքը ամերիկյան վարձույթում
«Քաղցած խաղեր. Ճայ-ծաղրասարյակ. մաս II» ֆիլմը, որը Սյուզան Քոլինզի գրքերի հիման վրա նկարահանված սերիաների վերջին մասն է, առաջին տեղն է զբաղեցրել ամերիկյան կինովարձույթում նոյեմբերի 27-29:
Box Office Mojo-ի տվյալներով` կինոնկարը հանգստյան օրերին 51.6 մլն դոլար է հավաքել, իսկ ընդհանուր եկամուտը կազմել է 440.7 մլն դոլար:
Վարձույթում երկրորդ տեղն է զբաղեցրել Pixar ստուդիայի նկարահանած «Լավ դինոզավրը» լիամետրաժ մուլտֆիլմը` հավաքելով 39.1 մլն դոլար:
Երրորդ տեղում է հայտնվել «Քրիդ. Ռոկկիի ժառանգությունը» ֆիլմը, որը Ռոկկի բռնցքամարտիկի մասին պատմող նոր ֆիլմն է` Սիլվեստր Ստալոնեի դերակատարմամբ: Այն հավաքել է 30.1 մլն դոլար:










