Դերասանուհի Մարի Քեյթ Օլսենն ամուսնացել է Նիկոլա Սարկոզիի եղբոր հետ
Հայտնի դերասանուհի և նորաձևության դիզայներ Մարի Քեյթ Օլսենն ամուսնացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի եղբոր` ֆրանսիացի բանկիր Օլիվեր Սարկոզիի հետ: Այս մասին հայտնում է Entertainment Weekly պարբերականը:
29-ամյա դերասանուհին և 46-ամյա գործարարը համեստ հարսանեկան արարողություն են կազմակերպել Նյու Յորքի իրենց առանձնատանը, որին շուրջ 50 հյուր է ներկա գտնվել:
Օսլենն ու Սարկոզին սկսել են հանդիպել 2012-ի մայիսից և նշանադրվել էին 2014-ին:










