Ռուսական «Տուրեցկու երգչախուբը» մտադիր է փոխել անվանումը` ռուս-թուրքական լարվածության ֆոնին
Ռուսաստանյան հայտնի երաժշտական կոլեկտիվը` «Տուրեցկու երգչախումբը» հնարավոր է փոխի իր անվանումը:
Ռուս-թուրքական վերջին լարվածության ֆոնին նման տեղեկություն է հայտնում «Դոժդ» հեռուստաալիքը:
Ավելին կոլեկտիվի անվանդիր ղեկավար Միխայիլ Տուրեցկին մտածում է փոխել սեփական ազգանունը:
Անդրադառնալով տուրեցկի-թուրքական ազգանուն-անվանման ու բառի նշանակության մասին ինտերնետում հայտնված կատակներին` Միխայիլ Տուրեցկին ասել է, որ գուցե իսկապես ինքը պետք է մտածի կոլեկտիվի անվան «ռեբրենդինգի» մասին:










