Արդյո՞ք Պուտինը հրաժարական կտա, եթե Թուրքիա - ԻՊ կապը չհաստատվի. Էրդողան

23:50 • 30.11.15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցրել է` արդյո՞ք Պուտինը հրաժարական կտա, եթե նրա մեղադրանքները Թուրքիայի հասցեին չհաստատվեն:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Էրդողանը նման հարցադում է արել այն բանից հետո, երբ խոստացել է հրաժարական տալ, եթե Թուրքիայի և «Իսլամական պետության» նավթային կապերի ապացույցներ ներկայացվեն:

«Միանգամայն բաց եմ ասում. եթե նման փաստերը հաստատվեն, ես չեմ մնա իմ պաշտոնին: Ընդ որում հարցնում են հարգելի Պուտինին` ինքը կմնա՞», - մասնավորապես ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը Փարիզում հայտարարել էր, թե Թուրքիայի և ԻՊ-ի նավթային բիզնեսը հաստատող նոր ապացույցներ կան:

 

Արդյո՞ք Պուտինը հրաժարական կտա, եթե Թուրքիա - ԻՊ կապը չհաստատվի. Էրդողան