Բրիտանացին պատմել է, որ դա Վինչիի $150 մլն-անոց կտավն իրականում իր ձեռքի գործն է
Մեր օրերում արվեստի գործերի ամենահայտնի կեղծողներից մեկը` բրիտանացի Շոն Գրինհալը խոստովանել է, որ իրականում հենց ինքն է «Երիտասարդ հարսի դիմանկարի» հեղինակը, որը համարվում էր Լեոնարդո դա Վինչիի աշխատանքը:
«Կուլտուրա»-ն հիշեցնում է, որ այդ աշխատանքը գնահատվում է 150 մլն ԱՄՆ դոլար:
Այժմ Գրինհալը պատմել է, որ 15-րդ դարով թվագրվող աշխատանք ստանալու համար 37 տարի առաջ օգտագործել է 16-րդ դարի մի փաստաթուղթ և հատուկ ներկեր: Նա ասել է, որ անգամ մասնագետներին խաբած այդ աշխատանքի համար իրեն բնորդուհի է ծառայել սուպերմարկետի վաճառողուհին:










