Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է Կարեն Շահնազարովի մայրը. LifeNews

16:39 • 30.11.15

Ռուսաստանի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովի մայրը՝ Աննա Գրիգորևնան, գրում է lifenews.ru-ն։

 

Հայտնի է, որ Աննա Շահնազարովան հոսպիտալացվել է ձախ ազդոսկրի փակ կոտրվածքով: Բժիշկները նրա վիճակը որպես ծանր են գնահատում։

 

Հայտնի կինոռեժիսորի մայրը թերապևտիկ բաժանմունքում է և անհրաժեշտ բուժում է անցնում, գրում է լրատվամիջոցը։

Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է Կարեն Շահնազարովի մայրը. LifeNews