ՀՀ Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցին` 70-ամյակի առթիվ

15:38 • 30.11.15

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցին` ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


«Ժամանակակից հայ կինեմատոգրաֆիայում երկար տարիների Ձեր աշխատանքով և նվիրումով Դուք ստեղծել եք ինչպես խաղարկային, այնպես էլ փաստավավերագրական բազմաթիվ կինոնկարներ, Ձեր զգալի նպաստն եք բերել նաև կինոգործիչների նոր սերնդի դաստիարակության գործում:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք, նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
 

ՀՀ Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցին` 70-ամյակի առթիվ