Շինեյդ Օ’Քոնորը Facebook-ում հայտնել է ինքնասպան լինելու մտադրության մասին

09:38 • 30.11.15

Իռլանդական ծագում ունեցող հայտնի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում արել է ինքնասպան լինելու մտադրության վերաբերյալ մտահոգիչ գրառում։

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, 48-ամյա ռոք աստղը մասնավորապես գրել է, որ «գտնվում է իռլանդական ինչ- որ հյուրանոցի համարում և ընդունել է ինչ- որ անհայտ դեղամիջոցի մահացու չափաբաժին»:

 

Բացի այդ, Օ'Քոնորը նշել է, որ ինքնասպանության համար մեղադրում է իր ընտանիքին, այդ թվում՝ նաև ամուսնուն ու երեխաներին։ Նա ընտանիքի անդամներին մեղադրել է իր հանդեպ դաժանության ու դավաճանության համար:

 

«Ես մահացու չափաբաժին եմ ընդունել, քանի որ այլ տարբերակ չեմ տեսնում հարգանքի արժանանալու համար: Ես շաբաթներ շարունակ արտասվում էի, իսկ նրանք ինձ ասում էին, որպեսզի ես գնամ... Իմ ընտանիքն ինձ չի գնահատում»,-գրել է Օ'Քոնորը:

 

Սակայն ավելի ուշ իրավապահներին հաջողվել է գտնել երգչուհուն ողջ-առողջ Դուբլինի հյուրանոցներից մեկում, ինչից հետո կինը փոխանցվել է բժիշկներին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ երգչուհին ամուսնացած է եղել 4 անգամ և ունի 9-28 տարեկան 4 երեխա: Օ'Քոնորը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Nothing Compares 2 U երգի շնորհիվ։

 

 

Շինեյդ Օ’Քոնորը Facebook-ում հայտնել է ինքնասպան լինելու մտադրության մասին