Սոֆիայի օդանավակայանը մասնակիորեն տարհանվել է պայթուցիկ հայտնաբերելու պատճառով
Բուլղարիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի ղեկավարությունը տեղեկացրել է առաջին տերմինալի մոտ կայանված ավտոմեքենայում պայթուցիկ հայտնաբերելու մասին:
Ինչպես հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Սոֆիայի օդանավակայանի մամլո քարտուղարին, ոստիկանությունը փորձում է դուրս բերել պայթուցիկ սարքավորումը մեքենայից:
Հաղորդվում է տերմինալի տարհանման մասին, որի մոտակայքում հայտնաբերվել է կասկածելի ավտոմեքենան:










