Նարդարանում հատուկ գործողությունն իրականացվում է Ալիևի անմիջական վերահսկողությամբ

12:37 • 01.12.15

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության նախարարությունն ու գլխավոր դատախազությունը Նարդարանի դեպքերի առնչությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:

 

Ինչպես տեղեկացնում է Oxu.Az-ը, դրանում նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերահսկողության տակ է վերցրել Նարդարանի հատուկ գործողությունը:

 

Նաև հաղորդվում է, որ նոյեմբերի  26-ին ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել Բաքվի Նարդարան շրջանում:

 

«Հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման 4 անդամ, որոնք զինված դիմադրություն էին ցույց տվել, ևս մի քանի մարդ վիրավորվել է»,- նշվում է հաղորդագրությունում։
 

Հատուկ գործողության ընթացքում զոհվել են ՆԳՆ-ի երկու աշխատակիցներ՝ ոստիկանության սերժանտ Վուգար Նասիբովն ու Իսմայիլ Տագիևը:

 

Հիշեցնենք, որ Նարդարանում վերջին օրերին լարված իրադրություն է: Իշխանությունների պնդմամբ՝ Նարդարանում ծայրահեղականները հեղաշրջման փորձ էին նախապատրաստել, սակայն տեղի բնակիչները կտրականապես հերքում են այդ պնդումները։

Նարդարանում հատուկ գործողությունն իրականացվում է Ալիևի անմիջական վերահսկողությամբ