Call me Francesco. Վատիկանում կկայանա Հռոմի պապի մասին նոր ֆիլմի պրեմիերան
Դեկտեմբերի 1-ին Վատիկանում կկայանա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի երիտասարդ և կյանքի, թերևս, ամենաբարդ շրջաններից մեկի մասին պատմող ֆիլմի պրեմիերան։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Call me Francesco խորագրով ֆիլմը պատմում է Արգենտինայում` ռազմական բռնապետության պայմաններում, ապրող երիտասարդ հոգևորական Խորխե Մարիո Բերգոլիոյի (Հռոմի պապ) կյանքի մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ 98 րոպե տևողությամբ ֆիլմի ընթացքում հանդիսատեսը կծանոթանա մի շարք ուշագրավ մանրամասների պոնտիֆիկոսի կյանքից: Այն, թե ինչպես էր անցնում նրա երիտասարդությունը Բուենոս Այրեսում և թե ում էր ապագա Հռոմի պապը սիրահարվել` նախքան հոգևորական դառնալու հստակ որոշում կայացնելը։
Բացի այդ, ֆիլմի ստեղծողներն անդրադարձել են Բերգոլիոյի` 2013թ. Հռոմի պապ ընտրվելու փաստին։










