Անի Ամիրաղյանն ու Գաբրիելա Հակոբյանը հաջող մրցելույթներ են ունենում Թուրքիայում
Հայ թենիսիստուհիներ Անի Ամիրաղյանն ու 16-ամյա Գաբրիելա Հակոբյանն այս օրերին Անթալիայում մասնակցում են կանանց թենիսի 10 հազար դոլար մրցանակային հիմնադրամով 2 միջազգային մրցաշարերի:
Գաբրիելան մենախաղի մրցաշարում պայքարը սկսել է որակավորման փուլից ու 1-ին շրջանում Թուրքիայի պատվիրակ Լարա Բիթերի արգելքը հաղթահարելուց հետո 2-րդ շրջանում ֆրանսուհի Ժուլի Ռենսոնի հետ մրցավեճում պարտվել:
Անին ունեցած առավել բարձր վարկանիշի շնորհիվ մենախաղում պայքարը սկսել է միանգամից հիմնական մրցաշարից: Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհին 1/16 փուլում պայքարից դուրս է մղել ի բուլղարուհի Ջուլյա Ստամատովային: Այս հաղթանակը Ամիրաղյանին վարկանիշային 1 միավոր է բերել: 1/8 փուլում Անին4:6,6:7(5) հաշվով զիջել է ռումինուհի Գեորգինա Սերբանին:
Երեկ Անթալիայում սկսված «Go Tennis Women's» ավանումով մրցաշարում գերազանց է հանդես եկել Գաբրիելա Հակոբյանը: Նա այս փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարած 8 թենսիստուհիների թվում է :Վերջիններս իրավունք են ստացել մասնակցելու հիմնական ցանցի 32 ուժեղագույն թենիստուհիների մրցապայքարին:
Հատկանշական է, որ հաջորդ 1/8 փուլում Ամիրաղյան- Արշիկովա, և Հակոբյան –Իվանովա զուգերի հաղթողները հանդիպելու են միմյանց հետ:









