ԻՊ-ի առաջնորդի նախկին կնոջը փոխանակել են լիբանանցի զինվորների հետ
Լիբանանը 13 բանտարկյալների, այդ թվում՝ «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդի նախկին կնոջը՝ Սաջա Դուլայմիին փոխանակել է 16 լիբանանցի զինվորականների ու ոստիկանների հետ, որոնք գերեվարվել էին «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման կողմից:
Լիբանացի զինծառայողներն ու ոստիկանները զինյալների կողմից պատանդ էին վերցվել 2014 թվականի օգոստոսից՝ Լիբանանի ու Սիրիայի սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում, գրում է meduza.io-ն։
Համաձայնությունը կայացել է Քաթարի միջնորդությամբ:
Սաջա Դուլայմին ձերբակալվել էր Լիբանանում 2014 թվականին։ Նրան մեղադրել են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի համար։
Ազատ արձակվելուց հետո նա պատրաստվում է մեկնել Թուրքիա: Դուլայմին պատմել է, որ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հետ ամուսնալուծվել է ավելի քան 6 տարի առաջ։










