Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել. նախնական տվյալներով կա 1 զոհ և վիրավորներ (տեսանյութ, լուսանկարներ)
21:24
«Վեստի»-ն հայտնում է, որ պայթյունից հետո դադարեցվել է մետրոյի աշխատանքը:
20:48
Reuters-ը հայտնում է, որ Ստամբուլի մետրոյի պայթյունի պատճառը եղել է ռումբը: Այս տեղեկությունը հաստատել են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
Hurriyet-ը հայտնում է, որ խոսքը ինքնաշեն ռումբի մասին է:
19: 55
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ստամբուլում ուժեղ պայթյուն է որոտացել:
Hurriyet-ը տեղեկացնում է, որ պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնի Բայրամփաշա թաղամասում: Աղբյուրը դա «առեղծվածային պայթյուն» է անվանում:
Reuters-ը տեղեկացնում է, որ Ստամբուլի կենտրոնում ըստ երևույթին պայթյունի ուժեղ աղմուկից կանգնեցվել է մետրոյի գնացքների երթևեկը տեղի կայարանում:
ԶԼՄ-ները լուսանկարներ են ներկայացնում դեպքի վայրից:



Իրանական PRESS TV-ն հայտնում է մեկ զոհի ու վիրավորների մասին:
ՏԱՍՍ-ի տվյալներով մետրոյում տեղի է ունեցել տրանսֆորմատորի պայթյուն:
Daily Mail-ի փոխանցմամբ` Ստամբուլում մի քանի պայթյուններ են եղել: Դեպքի վայր են ուղղվել հրշեջներ և շտապօգնության մեքնենաներ:










