Մոսկվայի արտասահմանյան գրականության գրադարանում փակվել է Ռուս-թուրքական գիտական կենտրոնը

13:10 • 01.12.15

Ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին Մոսկվայի արտասահմանյան գրականության գրադարանում փակվել է Ռուս-թուրքական գիտական կենտրոնը։

 

Ինչպես տեղեկացնում է РБК-ն, կենտրոնի գործունեության դադարեցման մասին հաղորդագրությունը հրապարակվել է գրադարանի կայքում:

 

«Ցավոք, մենք ստիպված ենք տեղեկացնել, որ մեր կենտրոնը փակվել է։ Արտասահմանյան գրականության գրադարանում այլևս չկա Ռուս-թուրքական գիտական կենտրոն»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Կենտրոնը նշել է նաև, որ դադարեցվում են օսմաներենի դասընթացները, կլոր սեղան-քննարկումները, դասախոսություններն ու կոնֆերանսները: Գիտական կենտրոնի գրադարանային ֆոնդը ևս անհասանելի է:

 

«Կենտրոնի փակման պատճառները մեզ հայտնի չեն, մեկնաբանությունների համար կարող եք դիմել գրադարանի տնօրինությանը:  Շնորհակալ ենք նրանց, ովքեր մեզ աջակցել են այս տարիներին, մենք կարծում ենք, որ մեր ջանքերն ապարդյուն չեն եղել»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Մոսկվայի արտասահմանյան գրականության գրադարանում փակվել է Ռուս-թուրքական գիտական կենտրոնը