Հռոմի պապը 2016թ. կարող է Հայաստան այցելել

14:22 • 01.12.15

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Աֆրիկայից Վատիկան վերադառնալու ճանապարհին, շփվել է լրագրողների հետ ու պատմել եկող տարում իրականացվելիք օտարերկրյա ուղևորությունների մասին:

 

Ինչպես նշում է abc7.com կայքը, պոնտիֆիկոսը հաստատել է, որ 2016թ. փետրվարի 12-ին  ուղևորվելու է Մեքսիկա` այցելելով 4 մեքսիկական քաղաք:

 

Բացի այդ, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը լրագրողներին հայտնել է, որ եկող տարում շատ կուզենար այցելել նաև Հայաստան, քանի որ նման խոստում է տվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

 

Այնուհանդերձ, Ֆրանցիսկոս պապն ընդգծել է, որ հայաստանյան այցի հստակ ժամկետները նախանշված չեն:
 

Հռոմի պապը 2016թ. կարող է Հայաստան այցելել