Էլդար Ռյազանովը մահից առաջ դիտել է իր նկարահանած ֆիլմերը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, տաղանդաշատ կինոռեժիսոր Էլդար Ռյազանովի մտերիմ ընկերներից մեկը` հեռուստալրագրող ու պրոդյուսեր Իռենա Լեսնևսկայան, պատմել է արվեստագետի կյանքի վերջին օրերի մասին:
Ինչպես նշում է kp.ru-ն, կինը պատմել է, որ մահվանից առաջ Ռյազանովի մոտ ցանկություն էր առաջացել վերանայել իր նկարահանած վավերագրական հաղորդաշարերը, հայտնի արվեստագետների հետ հարցազրույցներն ու լեգենդար ֆիլմերը, որոնց ռեժիսորը վերաբերվում էր ինչպես սեփական երեխաների:
Լեսնևսկայան ընդգծել է, որ նախկինում ռեժիսորը չէր սիրում դիտել իր նկահարանած ֆիլմերն ու հեռուստանախագծերը, սակայն մահվանից առաջ նրա մոտ ինչ-որ բան էր փոխվել։
Հեռուստալրագրողը նաև մանրամասնել է, որ Ռյազանովի հետ հանդիպել է մահվանից 2 շաբաթ առաջ` նրա ամառանոցում:
«Մենք միասին լուսանկարվեցինք, և նա հանկարծ ասաց. «Իմ վերջին լուսանկարը»: Ճիշտ է, ես հանդիմանեցի ու ասացի, որ նա պետք է պայքարի ու ուրախանա ամեն ապրած օրվա համար: Իսկ նա կատակեց. «Կիսով չափ կույր եմ, կիսով չափ` խուլ, հազիվ եմ կարողանում տեղաշարժվել: Էլ ինչով ուրախանամ»,-վերհիշել է Ռյազանովի հետ վերջին հանդիպումը Լեսնևսկայան:
Հիշեցնենք, որ 88-ամյա կինոռեժիսորը մահացել է նոյեմբերի 30-ին` Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:











