Էլդար Ռյազանովի դասական ֆիլմերում հնչող լավագույն մտքերը (լուսանկարներ)

15:37 • 01.12.15

Նոյեմբերի 30-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում կյանքից հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, տաղանդաշատ կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը: Այս կապակցությամբ cluber.com.ua կայքը որոշել է հետաքրքիր ծաղկաքաղ անել ու ներկայացնել Ռյազանովի` դասական դարձած ֆիլմերից լավագույն ցիտատներից մի քանիսը.

 

«Կառնավալային գիշեր»

g1

-Ընկերնե՛ր: Մեզ հրահանգ են տվել ուրախ դիմավորել Ամանորը: Մենք պետք է ամանորյա գիշերն այնպես անցկացնենք, որ ոչ ոք ոչինչ չկարողանա ասել։


-Ես ինքս կատակել չեմ սիրում և ուրիշներին էլ թույլ չեմ տա:


«Զգուշացի՛ր ավտոմեքենայից»

30824fcabc38f9ac5ae0097e718c91fc

-Կենդանի արարածներից մարդն ամենաշատն է սիրում իր համար ավելորդ բարդություններ ստեղծել: Հենց սրանով էլ բացատրվում է սեփական մեքենա ունենալու ցանկությունը:

 


«Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ»

ironiya-sudbi-01

-Ուշադրությո՛ւն: Ծնվեց շատ նուրբ ու քնարական բաժակաճառ:

 

-Ի՞նչ էիք անում ինքնաթիռում:
- Ես թռչում էի` քնած...


-Իպոլի՛տ, բայց ինչ հիմար եք:


«Ծառայողական սիրավեպ»

sr

-Իսկ սա Շուռան է` հմայիչ, բայց, ցավոք, շատ ակտիվ կին: Մի անգամ նրան հանձնարարել են զբաղվել հասարակական գործերով, և այդ ժամանակվանից ի վեր ոչ մի կերպ չեն կարողանում կանգնեցնել:


-Կուրծքը` առա՛ջ:
-Կո՞ւրծք։ Վերա, դուք ինձ շողոքորթում եք:
-Ձեզ բոլորն են շողոքորթում:

 

-Բայց Դուք խմող չեք:
-Ինչպե՞ս թե խմող չեմ։ Շատ լավ էլ.. խմող եմ... Լավ գինուց չեմ հրաժարվի։

 


«Ավտոտնակ»

 

15242_original


-Մեր օրերում ամուսինը պարտադիր չէ: Կնոջ համար գլխավորը երեխաներն են:


-Եթե նման արտաքին տվյալներով կինը պայքարում է արդարության համար, նա, ըստ ամենայնի, ամուսնացած չէ:


«Կայարան երկուսի համար»

vokzal-dlya-dvoih

-Սիրելի՛ ընկերներ, այսօր իմ ամուսնու հոբելյանն է։
-Շատ ուրախ ենք:
-Չէ՞իք կարող նրա համար «Սատկող կարապ» ստեղծագործությունը նվագել:
 


 

Էլդար Ռյազանովի դասական ֆիլմերում հնչող լավագույն մտքերը (լուսանկարներ)