Սակրավորները պայթեցրել են Սոֆիայի օդանավակայանում գտնված կասկածելի պայուսակները
Սակրավորները ոչնչացրել են Սոֆիայի օդանավակայանի մոտ կայանված մեքենայում հայտնաբերված կասկածելի պայուսակները, տեղեկացնում է Kanal 3 տեղի հեռուստաալիքը:
Նշվում է, որ մասնագետները չեն հաստատել տերմինալներից մեկի մոտ հայտնաբերված ֆորգոնում պայթուցիկի առկայության մասին տեղեկությունը:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ առանց վերահսկողության թողնված արտասահմանյան պետհամարանիշով մեքենայում հայտնաբերված պայուսակները ոչնչացվել են վերահսկելի պայթյունի միջոցով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք` օդանավակայանի տերմինալներից մեկը տարհանվել էր հայտնաբերված կասկածելի իրի պատճառով:










