Թուրքական լրատվամիջոցները ցուցադրել են թուրքական սուզանավի ու ռուսական նավի հանդիպումը նեղուցում (տեսանյութ)
Ռուսաստանի ռազմածովային նավատորմին պատկանող «Յաուզա» տրանսպորտային փոխադրամիջոցը Դարդանելի նեղուցով անցնելիս հանդիպել է թուրքական սուզանավի, հաղորդում է թուրքական Haberler կայքը:
Պարբերականը հրապարակել է տեսանյութ, որն արվել է նոյեմբերի 30-ին՝ Չանաքքալեի մոտակայքում:
Տեսանյութում երևում է՝ ինչպես են դրանք դեմհանդիման դուրս գալիս:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է թուրք զինծառայողների հետ բոլոր տեսակի շփումները։










