Թուրքական «Հիանալի դարաշրջան» սերիալի դերասանները չեղարկել են այցը Ռուսաստան
Թուրքական արտադրության հայտնի «Հիանալի դարաշրջան» հեռուստասերիալի գլխավոր դերակատարների այցը Ռուսաստան չեղարկվել է` ռուս-թուրքական հարաբերություններում սկսված ճգնաժամի պատճառով։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, չեղարկվել է նաև հեռուստասերիալին նվիրված թեմատիկ ցուցահանդեսը, որը պետք է բացվեր Մոսկվայում` հունվարի 8-ին։
Նախատեսված էր, որ Մոսկվա պետք է ժամանեին սուլթան Սուլեյմանի (Հալիթ Էրգենչ), Իբրահիմ փաշայի (Օքան Յալաբըք) և Խաթիջա Սուլթանի (Սելմա Էրգեչ) դերակատարները:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Հիանալի դարաշրջան» պատմական սերիալը 2011թ. ի վեր հեռարձակվել է աշխարհի ավելի քան 50 երկրում։










