Հազարավոր սպիտակազգեստ հյուրեր հավաքվել են Սիդնեյի օպերային թատրոնի մոտ (լուսանկարներ)
Հազարավոր հյուրեր այս հանգստյան օրերին հավաքվել են Սիդնեյի օպերային թատրոնի մոտ։ «Դրես-կոդը» պահպանվել է 100%-ով, գրում է buro247.ru-ն:
Ավելի քան 4.000 մարդ ոչ միայն սպիտակ հագուստ են կրել, այլև բերել են իրենց հետ սպիտակ աթոռներ, սեղաններ և ընթրիքի պարագաներ։
Ամենամյա Diner en Blanc ավանդույթը հայտնվել է 20 տարի առաջ՝ Փարիզում, երբ առաջին անգամ մի քանի ընկերներ հավաքվել են «սպիտակ պիկնիկի»:
Այսօր, շնորհիվ սոցիալական ցանցերի, այդ նախաձեռնությունը դարձել է բավականին տարածված և անցկացվում է ամբողջ աշխարհում: Սակայն, որպես կանոն, տոնակատարման վայրը հյուրերն իմանում են ամենավերջին պահին։















