Վուդի Ալենը նշում է 80-ամյա հոբելյանը (լուսանկարներ)

09:26 • 01.12.15

Այսօր իր 80-ամյակն է նշում հայտնի ռեժիսոր Վուդի Ալենը։

 

Հեյվուդ (Վուդի) Ալենը ծնվել է 1935թ. դեկտեմբերի 1-ին Նյու Յորքում: Նրա մայրն աշխատել է որպես հաշվապահ, իսկ հայրը` ոսկերիչ և մատուցող։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Նյու Յորքի համալսարան, որտեղ ուսումնասիրել է հաղորդակցություն և կինեմատոգրաֆ, սակայն հեռացվել է: Այնուհետև ընդունվել է Նյու Յորքի քաղաքային քոլեջ, սակայն այստեղ նույնպես չի ավարտել ուսումը: Հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Վուդի Ալենը սկսել է հումորային տեքստեր գրել 15 տարեկանում և ուղարկել դրանք հայտնի գրողներին` վաճառելու նպատակով: 19 տարեկանում նրան սցենարիստի աշխատանք են առաջարկել NBC հեռուստաընկերությունում, գրել է տեքստեր հայտնի հումորային հաղորդումների և սերիալների համար:

 

Առավել մեծ հաջողություն են ունեցել Ալենի «Էնի Հոլ»,  «Մանհեթեն», «Ինտերիերներ» ֆիլմերը։ Ընդհանուր առմամբ, ռեժիսորը նկարահանել է մոտ 50 գեղարվեստական ֆիլմ, այդ թվում`  «Հիշողություններ «Աստղային փոշու մասին»»,  «Զելիգ»,  «Դենի Ռոուզի բրոդվեյը»,  «Հաննան և նրա քույրերը»,  «Ամուսիններ», «Ժասմին»: Իր շատ ֆիլմերում ռեժիսորը կատարել է գլխավոր կամ երկրորդական դերեր:

 

Նա 4 «Օսկար» մրցանակի դափնեկիր է։ Արժանացել է նաև բազում այլ կինոմրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս», BAFTA և այլն:
 

Այժմ Վուդի Ալենն աշխատում է իր նոր ֆիլմի և իր կարիերայում առաջին հեռուստասերիալի վրա:


Во время выступления на сцене в жанре "стендап", 1966 год

Во время репетиции своего спектакля "Сыграй еще раз, Сэм", 1969 год

Аллен очень увлекается спортом. Во время игры в софтбол, 1969 год

С супругой президента США Джеральда Форда Бетти Форд (вторая справа) и хореографом Мартой Грэм (третья справа) на бенефисе танцевального ансамбля Грэма, 1975 год

После вручения "Оскара" в номинациях "лучший сценарий" и лучший режиссер" фильм "Энни Хол", 1978 год

В роли адвоката Ника Файфера на съемках фильма Пола Мазурски "Сцены в магазине", 1990 год

С женой Сун-и Превен (справа) в Нью-Йорке во время показа мод известного дизайнера Санто Версаче, 1998 год

С женой во время автограф-сессии на премьере своего фильма "Вики Кристина Барселона", 2008 год

На съемках фильма "Римские приключения", 2011 год

Во время презентации фильма "Иррациональный человек" на 68-м Венецианском кинофестивале, 2015 год

С актрисами Эммой Стоун и Паркер Поузи (слева направо) на 68-м Венецианском кинофестивале, 2015 год

 

Վուդի Ալենը նշում է 80-ամյա հոբելյանը (լուսանկարներ)