Եմենի մայրաքաղաքում առևանգել են Կարմիր խաչի աշխատակցուհուն

23:17 • 01.12.15

Եմենի մայրաքաղաք Սանայում անհայտ անձինք առևանգել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակցուհուն: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Ռիմա Քամալը:

Ինչպես հաղորդվում է` առևանգված աշխատակցուհին Թունիսի քաղաքացի է: Առևանգողների պահանջների մասին ոչինչ հայտնի չէ:

Քամալն ընդգծել է, որ կազմակերպության անձնակազմի շարժը քաղաքում սահմանափակվել է մինչև հանգամանքների պարզաբանումը:

Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը ապստամբ-հուսիթների և բանակի` նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհին աջակցող հատվածի միջև:


 

Եմենի մայրաքաղաքում առևանգել են Կարմիր խաչի աշխատակցուհուն