Թուրքիայում ձերբակալվել են ռուսաստանցիներ, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապերի համար

22:45 • 02.12.15

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են մի խումբ ռուսաստանցիների, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ ունեցած կապերի համար:

 

«Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ռուսաստանցիները ձերբակալվել են նախօրեին Սիրիայի հետ սահմանային Քիլիս նահանգում: Թուրքական ԶԼՄ-ները նույնի առնչությամբ հայտնում են, որ ձերբակալվածները յոթն են, նրանց թվում՝ հինգը երեխաներ:

 

Նշված անձինք փորձել են Թուրքիա մուտք գործել Սիրիայի տարածքից, սակայն նրանց բռնել և ուղարկել են միգրացիոն կենտրոն, որտեղից էլ նրանց կարտաքսեն:

 

 

Թուրքիայում ձերբակալվել են ռուսաստանցիներ, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապերի համար