Հայազգի «բժիշկ մահի»` Ջեք Գևորգյանի արխիվը ցուցադրության է հանվել Միչիգանի համալսարանում

13:00 • 02.12.15

ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանում բացվել է հանրահայտ «բժիշկ մահի»` էվթանազիայի միջոցով հարյուրից ավելի ծանր հիվանդների հանդերձյալ աշխարհ ուղարկած Ջեք Գևորգյանի արխիվային նյութերի ցուցադրությունը:

 

Ինչպես նշում է asbarez.com կայքը, համալսարանում ներկայացված նյութերի թվում կան Գևորգյանի բազմաթիվ մահամերձ հիվանդների մասնակցությամբ տեսանյութեր, լուսանկարներ, էվթանազիայի կիրառման վերաբերյալ շատ փաստաթղթեր:

 

Միչիգանի բժշկական դպրոցի շրջանավարտ Գևորգյանը մահացել է 2011թ.` Դետրոյթում։ Աղբյուրը մանրամասնում է, որ նրա անմիջական օգնությամբ 130-ից ավելի ծանր հիվանդներ հեռացել են կյանքից, իսկ երբ այս պատմությունների մասին հրապարակայնորեն հայտնի է դարձել, Գևորգյանին կնքել են «բժիշկ մահ» խորհրդանշական մականունով` նրա հասցեին ուղղելով սուր քննադատության հսկայական ալիք։ Իր հակաօրինական գործունեության պատճառով նա մի քանի տարի անցկացրել է բանտում։
 

Հայազգի «բժիշկ մահի»` Ջեք Գևորգյանի արխիվը ցուցադրության է հանվել Միչիգանի համալսարանում