Հոլիվուդյան դերասանուհին Լեյլա անունով աղջնակի է որդեգրել
Ամերիկացի դերասանուհի Սանդրա Բուլոքը աղջիկ երեխա է որդեգրել, ինչի մասին հայտնի է դարձել People հանդեսին:
Հայտնի է, որ 3,5 տարեկան աղջկա անունը Լեյլա է: Որդեգրման գործընթացը սկսվել է երեք տարի առաջ, սակայն այդ ընթացում Բուլոքը հերքել է մամուլում հայտնված համապատասխան տեղեկությունները, ինչը այժմ խոստովանել է:
Օսկարակիր Բուլոքը արդեն մեկ որդեգիր զավակ ունի՝ Լուին: Իր երջանիկ ընտանիքի հետ Բուլոքը հայտնվել է նաև People-ի նոր համարի կազմին:










