Ամերիկացին ռեկորդ է սահմանել` մեկ օրում գարեջուր խմելով 77 գարեջրատներում
ԱՄՆ Պորտլենդ քաղաքից Ջոն Լավգրավը համաշխարհային ռեկորդ է սահմանել մեկ օրում գարեջրատներ այցելելու քանակով։ 18 ժամում նա եղել է 77 բարում և յուրաքանչյուր հաստատությունում խմել փոքր գավաթ գարեջուր, գրում է rosbalt.ru-ն:
Գարեջուր խմելու քանակական ցուցանիշներով տարվելը Ջոնի մոտ սկսվել է 6 տարի առաջ: 2009-ին նա մեկ օրում այցելել է 34 բար՝ քաղաքում եղած բոլոր 36 բարերից: 2012-ին այդ հաստատությունների քանակն ավելացել է մինչև 50, և Ջոնն այցելել է գրեթե բոլորը։ Այս տարի Պորտլենդում բացվել է 80 բար, և Ջոնն անուշադրության է մատնել միայն 3-ը:
Պլանավորելով 77 բարերով «երթուղին»` նա հաշվի է առել աշխատանքային ժամերը և խցանումները։ Որոշ հաստատություններ ընդառաջել են Ջոնին և ավելի վաղ բացվել կամ սովորականից ուշ փակվել։
Արդյունքում նա վատնել է 17 ժամ 55 րոպե` 14-ական րոպե անցկացնելով յուրաքանչյուր հաստատությունում։










