Թուրք-սիրիական սահմանը պետք է փակել. Ջոն Քերի
Թուրք-սիրիական սահմանը պետք է ամբողջությամբ փակել։ Դա կարվի նավթի ապօրինի մատակարարումն ու զինյալների տեղաշարժը կասեցնելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ ընդգծելով, որ Թուրքիան հետաքրքրված է դրանով։
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այժմ պետք է փակել սահմանի 98 կմ-անոց հատվածը:
Քերին ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է անել դա։
ԱՄՆ-ի պետքարտուղարը հավաստիացրել է, որ ամերիկացի զինծառայողները պատրաստ են թուրք գործընկերների հետ միավորել օդային, կոալիցիոն ու թուրքական ուժերի ջանքերը՝ տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու համար։










