ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ձգտում են խուսափել բախումներից` Սիրիայի երկնքում. Էշթոն Քարթեր

00:38 • 02.12.15

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ձգտում են խուսափել պատահական բախումներից Սիրիայի օդային տարածքում:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարթերը` պատասխանելով օրենսդիրներից մեկի այն հարցին` արդյո՞ք ԱՄՆ-ի ռազմական օդանավերը նշանառության տակ են առել ռուսաստանյան ավիացիան թուրք-սիրիական սահմանին:

ԱՄՆ-ի Ներկայացուցիցիչների պալատում իր ելույթի ժամանակ նա Ռուսաստանի քայլերը որակել է «ռազմական աջակցություն Սիրիայի նախագահին»: Ըստ ամերիկացի պաշտոնյայի` Ռուսաստանը հալածում է Սիրիայի չափավոր ընդդիմությանը, այլ ոչ թե «Իսլամական պետությանը»:  

Նա նշել է, որ ԱՄՆ-ն համաձայն չէ Ռուսաստանի գործողություններին, սակայն «դա չի նշանակում իրար դեմ ռազմական վիճակների մեջ ներքաշվել»:

 

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ձգտում են խուսափել բախումներից` Սիրիայի երկնքում. Էշթոն Քարթեր