Կայացել է 12-ամյա Դավիթ Մելքոնյանի գունանկարների և քանդակների անհատական ցուցահանդեսը

13:34 • 02.12.15

Դավթաշեն վարչական շրջանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում  բացվել է 12-ամյա Դավիթ Մելքոնյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են   տաղանդավոր պատանու գունանկարչական աշխատանքներն ու քանդակները:

 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

 

Դավիթ Մելքոնյանը ծնվել և մեծացել է արվեստագետի ընտանիքում,ստեղծագործում է 10 տարեկանից: Նրա առաջին ուսուցիչը հայրն է`քանդակագործ Միսաք Մելքոնյանը:

 

Պատանի արվեստագետը նշել է, որ իր կյանքում առաջին անհատական ցուցահանդեսը հատկանշական  և պարտավորեցնող է նաև այն պատճառով, որ բացվել է այն կրթօջախում, որտեղ հաճախում է և կատարելագործում իր մասնագիտական որակները: 

 

Կայացել է 12-ամյա Դավիթ Մելքոնյանի գունանկարների և քանդակների անհատական ցուցահանդեսը