Թուրքիան չպետք է Եվրամիության անդամ դառնա. Սարկոզի

16:47 • 02.12.15

Թուրքիան չպետք է Եվրամիության անդամ դառնա։ Europe 1 ռադիոկայանի եթերում այդ մասին ասել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։

 

«Դա սխալ է խաբել ու ստիպել թուրքերին հավատալ, որ նրանք կարող են ԵՄ անդամ դառնալ։ Մենք պետք է սերտ հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ, ընդհանուր շահեր, սակայն նա չպետք  է ԵՄ անդամ դառնա»,- ասել է Սարկոզին։

 

Անկարան ԵՄ-ին անդամակցության հայտ է ներկայացրել 1987-ին։ Բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին։

Թուրքիան չպետք է Եվրամիության անդամ դառնա. Սարկոզի