Ազատության հրապարակում հավաքված ուժն ավելի շատ քաղաքացիական շարժում է, քան քաղաքական. Գալուստ Սահակյան

13:32 • 02.12.15

Ազատության հրապարակում հավաքված ուժն ավելի շատ քաղաքացիական շարժում է, քան քաղաքական, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:


Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մարտի մեկի փորձը կա և դրա համար թույլ չի տրվում շուրջօրյա նստացույցի մասնակիցներին վրաններ տեղադրել, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մարտի 1-ին ավելի ամուր քաղաքական գործիչներ էին և գիտեին՝ որ մասում ինչպես սկսեին և ինչ արդյունքներ կամ ոչ արդյունքներ ձևավորեն»,-ասաց նա:

Իսկ ընդհանուր առմամբ, նա նորմալ է գնահատում սկսված գործընթացները: «Դրա մեջ բոլորս մաս ունեք, սովորական բան պետք է դիտել։ Մենք հասել ենք նրան, որ մարդիկ ինչպիսի արտահայտման ձև էլ ունենան, կարողանան ներկայացնել հասարակությանը»,-ասաց նա և հավելեց, թե ինչ-որ օրենքի շրջանակում է՝ շատ բնական է:

ԱԺ նախագահը, սակայն նկատեց, թե չի ընդունում «փրկություն» բառը, որը ստանձնել է «Նոր Հայաստանը»: «Դա մի տեսակ ֆանատիզմ է, բայց գնահատականից զերծ կմնամ։ Եթե բանավեճին գնամ  անձի, թիմերի հետ, կարող եմ գնահատական տալ, բայց այսպիսի պահերին խորհրդարանը պետք  է ամեն ինչ անի, որ կայուն պրոցես ապահովի»,-ասաց նա։


Իսկ այն, որ հայտարարում են, որ հեղափոխությունը սկսված է, Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Հայտարարեցին, որ երկիշխանություն է, բայց երկրորդ իշխանության իշխաններին այդպես էլ չտեսանք»:

Լրագրողները հիշեցրին, թե, ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանն ինչու էր մտադրվել ծաղկեփունջ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ծաղկեփունջ կարելի է դնել շատ տարբեր պարագայում. կարելի է ծննդյան առումով, կարելի է նահատակների հիշատակին դնել, իսկ ծաղկեփունջ դնելու ամենաարդյունավետ մոտեցումը, որն ավելի գնահատելի է աշխարհում, դա երկրների նախագահները, խորհրդարանի նախագահները կամ վարչապետներն են դնում, որն ավելի մեծ բովանդակություն է ստանում»:

Ազատության հրապարակում հավաքված ուժն ավելի շատ քաղաքացիական շարժում է, քան քաղաքական. Գալուստ Սահակյան