Վրաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կարևորության հարցը

12:24 • 02.12.15

Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է երկկողմ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր. ինչպես տեղեկացնում է Sputnik-ը, այդ մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

 

«Նախարարները հաստատել են երկու երկրների ռազմավարական գործընկերության ու սերտ համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ միջազգային էներգետիկ ու տարանցիկ նախագծերում: Նաև քննարկվել է Բաքու-Թբիլիսի Կարս նախագծի կարևորության հարցը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Թուրքիայի արտգործնախարարն աջակցություն է հայտնել Վրաստանին՝  եվրաինտեգրման ու ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին:

 

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում անվտանգության, Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափով հանդիպումների դրական դինամիկան։

 

Վրաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կարևորության հարցը