ԱՄՆ-ն հրաժարվել է Գուանտանամոն փակելու մտքից` 600 մլն դոլար խնայելու համար
ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը հրաժարվել է Կուբայում գտնվող Գուանտանամո հատուկ բանտի փակման վերաբերյալ Պենտագոնի ներկայացրած ծրագրից` այն համարելով չափից ավելի թանկ ու ծախսատար:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Պենտագոնը 600 մլն դոլար է պահանջել երկրի կառավարությունից: Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ դրանից 350 մլն-ը նախատեսված է ԱՄՆ-ի տարածքում նոր բանտի կառուցման համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում 107 կալանավոր ունեցող Գուանտանամոյի բանտը պահելու համար Միացյալ Նահանգների պետական բյուջեից տարեկան կտրվածքով հատկացվում են տասնյակ միլիոնավոր դոլարներ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական արշավի ժամանակ ընտրողներին խոստացել էր երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու դեպքում փակել Գուանտանամոն, որտեղ ԱՄՆ-ի իշխանություննները պահում են ենթադրյալ ահաբեկիչներին։










