ԻՊ-ի զինյալը նռնականետով պատահմամբ պայթեցրել է իրեն

14:00 • 02.12.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալը սխալմամբ պայթեցրել է իրեն նռնականետով, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ տղամարդը սենյակում, որի մի պատը վնասված է, ցանկանում է ցուցադրել նռնականետի աշխատանքը, մասնավորապես՝ կրակելուն պատրաստվելը:

 

Ահաբեկիչը թիրախ է ընտրում պատին ու կրակում, սակայն ինչ-որ բան սխալ է լինում և նռնակը պայթում է հենց սենյակում:

 

Թե որտեղ և երբ է նկարահանվել տեսանյութը՝ չի հաղորդվում:

ԻՊ-ի զինյալը նռնականետով պատահմամբ պայթեցրել է իրեն