Կոմիտասի պողոտայում իրար են բախվել Peugeot-ն և Opel-ը. կա 6 վիրավոր, այդ թվում` երեխաներ. shamshyan.com

21:37 • 02.12.15

Դեկտեմբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում` SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Peugeot մակնիշի 47 ZD 007 համարանիշի և Opel մակնիշի 34 VT 311 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում` երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իզմիրլյան բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի էլ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Մանրամասները՝ այստեղ։

 

Կոմիտասի պողոտայում իրար են բախվել Peugeot-ն և Opel-ը. կա 6 վիրավոր, այդ թվում` երեխաներ. shamshyan.com