Լավրովը չի խուսափի Բելգրադում Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից

16:39 • 02.12.15

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի պատրաստվում խուսափել իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, որը կայանալու է Բելգրադում՝ դեկտեմբերի 3-4-ին, տեղեկացնում է ТАСС-ը:

 

«Թուրքական կողմը հետևողականորեն խնդրում է Թուրքիայի արտգործնախարարի հետ հերթական հանդիպումը կազմակերպել։ Մենք չենք խուսափի այդ շփումից: Կլսենք, թե ինչ կասի Չավուշօղլուն։ Գուցե հրապարակային ասվածների համեմատ ինչ-որ նոր բան ասի»,- հայտարարել է Լավրովը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերգեյ Լավրովը չի հանդիպելու կիպրոսցի թուրքերի առաջնորդ Մուսթաֆա Աքընջիի հետ՝ Կիպրոս այցի ընթացքում:

 

Նաև հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պլանավորում են հանդիպել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում և երկկողմ բանակցություններ ունենալ։

Լավրովը չի խուսափի Բելգրադում Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից